ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ադելիա Պետրոսյանը տպավորիչ ելույթ ունեցավ ու արդարացիորեն դարձավ Ռուսաստանի գեղասահքի Գրան- Պրիի հաղթող: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան:
Նրա խոսքով՝ Ադեիլան Գրան-Պրիի երկրորդ փուլում` ազատ ծրագրում, ցույց է տվել վարպետության զարմանալի մակարդակ։
Պետրոսյանը այսօր հաղթել է Ռուսաստանի Գրան- Պրիի երկրորդ փուլում։ Ավելի վաղ 16-ամյա գեղասահորդուհին դարձել էր Ուֆայի առաջին փուլի հաղթող:
«Ադելիա Պետրոսյանի հաղթանակն օրինաչափ էր և արժանի։ Այսօր նա հիասքանչ էր սահում և ինձ վրա անջնջելի տպավորություն թողեց։ Ադելիան ինձ շատ դուր եկավ և՛ իր ծրագրով, և՛ սահքով, և՛ կատարմամբ։ Նա այսօր մեր թիմի առաջատարն է»,–ասել է Տարասովան:
Ադելիա Պետրոսյանի մազիչը Էթերի Տուտբերիձեն է, 16–ամյա գեղասահորդուհին Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է (2022), Ռուսաստանի Գրան-Պրիի եզրափակիչի հաղթող (2023):