Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի օդանավակայաններին. կա զոհ և վիրավոր

Դամասկոսի օդանավակայանը. Արխիվային լուսանկար
Հարձակման հետևանքով թռիչքուղիները վնասվել են և շարքից դուրս եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը կիրակի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Սիրիայի Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին: Արդյունքում զոհվել է մայրաքաղաքի օդանավակայանի մեկ աշխատակից, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը ՝ հղում անելով զինվորական աղբյուրին:
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է Գոլանի բարձունքներից։ Միջադեպի հետևանքով վնասվել և շարքից դուրս են եկել թռիչքուղիները:
Հիշեցնենք, որ սիրիական երկու օդանավակայանները շարքից հանելու նմանատիպ հարձակում էր իրականացվել հոկտեմբերի 12-ին: