Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան 1-ին անգամ ՌՕՈւ համատեղ վարժանքներ են անցկացրել

Ռմբակոծիչ B-52 . Արխիվային լուսանկար
Զորավարժություններին մասնակցել են ամերիկյան B-52H ռազմավարական ռմբակոծիչը և երեք երկրների F-15K և F-16 կործանիչներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի–Sputnik. Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան առաջին անգամ ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացրել: Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական բանակում իր աղբյուրը։
Զորավարժություններն անցկացվել են կորեական թերակղզուց հարավ` Կորեայի Հանրապետության օդային տարածքից դուրս:
Դրանց մասնակցել են ամերիկյան B-52H ռազմավարական ռմբակոծիչը և երեք երկրների F-15K և F-16 կործանիչները, որոնք իրականացրել են ռմբակոծիչի ուղեկցումը մարտական կարգով:
Նշվում է, որ ներկայիս եռակողմ ռազմաօդային զորավարժություններն անցկացվում են Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարներ կողմից ձեռք բերված համաձայնությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ-ի նախագահի՝ Քեմփ-Դևիդ նստավայրում օգոստոսյան հանդիպման ընթացքում: Ավելի վաղ Սեուլը, Վաշինգտոնը և Տոկիոն վերսկսել էին ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները: