Գազայում ռմբակոծությունների զոհերի թիվը գերազանցել Է 4600-ը

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Զոհերի և վիրավորների թիվն աճում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, տուժել է ավելի քան 14 200 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարությանը։
«Իսրայելական ագրեսիայի զոհերի ընդհանուր թիվը հասել է 4 651-ի։ ...Եվս 14245 մարդ տուժել է», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը հասել է 4300–ի, ավելի քան 13 հազար մարդ վիրավորվել է:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի օդանավակայաններին. կա զոհ և վիրավոր
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է հանդիսանում տարածաշրջանում։ ՄԱԿ-ի որոշմամբ` ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ 1947-ին որոշվեց ստեղծել երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, բայց ստեղծվեց միայն իսրայելական պետությունը: Իսրայելը, համաձայնություն հռչակելով երկու պետությունների սկզբունքի հետ, վերջնականապես չազատեց պաղեստինյան տարածքները։