ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Այսօր առավոտյան՝ ժամը 08:49-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կարասար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին, «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Կարասար» ռեստորանային համալիրի դարպասներին՝ հայտնվելով ռեստորանի բակում։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: