Դամասկոսի և Հալեպի չվերթերը վերաուղարկվել են Լաթաքիա Իսրայելի հարվածների պատճառով

Airbus A-380 ինքնաթիռ
Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների թռիչքուղիները շարքից դուրս են եկել իսրայելական հարձակման հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հալեպի և Դամասկոսի օդանավակայաններից ներքին և միջազգային մի շարք չվերթեր վերաուղարկվել են Լաթաքիայի միջազգային օդանավակայան Իսրայելի կողմից հարվածներից հետո։ Այս մասին հայտնում է Սիրիայի տրանսպորտի նախարարությունը:
«Հալեպի և Դամասկոսի օդանավակայանների օդային չվերթերը (ժամանում և մեկնում) տեղափոխվել են Լաթաքիայի միջազգային օդանավակայան», - ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի օդային հարձակումների հետևանքով վնասվել և շարքից հանվել են Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայանների թռիչքուղիները: