«Աբովյան» ՔԿՀ–ի կալանավորը փախել է հիվանդանոցից ու հայտնաբերվել է դաշտամիջյան թաքստոցում

«Աբովյան» ՔԿՀ. Արխիվային լուսանկար
Կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին` Մ․Խ․-ին, որը հիշյալ կենտրոնից գիշերը դիմել էր փախուստի։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Այսօր ժամը 14։00-ի սահմաններում քրեակատարողական ծառայության օպերատիվ խմբերի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Մ․Խ․-ն հայտնաբերվել է Արմավիրի մարզի դաշտամիջյան տարածքում գտնվող թաքստոցից։
Կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։