ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզում` Հյուսիս-հարավ ճանապարհի 112 կմ հատվածում, որը կառուցման փուլում է, մարդկային կմախքներ, գանգեր ու ոսկրային հատվածներ են հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` կմախքներն ու գանգերը հայտնաբերել են ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելիս։
Դեպքի վայր մեկնած պարեկները սահմանազատել են տարածքը: