Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնը մահճակալներ ու ծածկոցներ է հասցրել տեղահանվածներին

Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնը մահճակալներ ու ծածկոցներ է հասցրել տեղահանվածներին
Երկու օրում առաքվել է ավելի քան 2,5 տոննա մարդասիրական բեռ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 20-ին մահճակալներ և տաք ծածկոցներ է փոխանցել Սևանի և Գավառի համայնքապետարաններին։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնը մահճակալներ ու ծածկոցներ է հասցրել տեղահանվածներին
«Ավելի քան 1,5 տոննա մարդասիրական օգնությունը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնը մահճակալներ ու ծածկոցներ է հասցրել տեղահանվածներին
Այսօր Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մահճակալներ և տաք ծածկոցներ է փոխանցել նաև ՀՀ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքին։
Երկու օրում առաքվել է ավելի քան 2,5 տոննա մարդասիրական բեռ։
Շարունակվում է նաև ՌԴ ԱԳՆ գծով աշխատանքը՝ արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիայի օգնությամբ պարենամթերքի խոշոր խմբաքանակ առաքելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։