ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրի Պաղեստինի և Իսրայելի հարցով. Պոլյանսկի

Դմիտրի Պոլյանսկի
Այս շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն չկարողացավ ընդունել Ռուսաստանի, այնուհետև Բրազիլիայի` պաղեստինա-իսրայելական հակամարտությանը վերաբերող բանաձևերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն անպայման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր նիստ կհրավիրի պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով, քանի որ մյուս երկրները չեն համարձակվում դա անել: «Սոլովյով Live»-ի եթերում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Այս շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն չկարողացավ ընդունել Ռուսաստանի, այնուհետև Բրազիլիայի բանաձևերը: Ռուսաստանի Դաշնության բանաձևի նախագիծը անհապաղ, կայուն և պահպանվող հրադադարի կոչ էր անում, բայց անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց, հիմնականում երկրների արևմտյան ճամբարի դիրքորոշման պատճառով, որը պահանջում էր տեքստում դատապարտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը: Իսկ Բրազիլիայի փաստաթուղթն արգելափակվեց ԱՄՆ-ի կողմից, քանի որ, ըստ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի, նախագիծը չէր արտացոլում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կեղծավորություն է անվանել ԱՄՆ-ի քայլը և հայտարարել, որ Վաշինգտոնն ի սկզբանե շահագրգռված չէր Գազայի և Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման հարցում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
Գազայի հատվածում գերի ընկած կանանցից 2-ն ազատ են արձակվել