ՌԴ ԱԳՆ է կանչվել Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, նրան վճռական բողոք են հայտնել

Դիվանագետի հետ հանդիպմանը խոսվել է Ուկրաինայի հակամարտության հարցում Չեխիայի ստանձնած դերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Դիվանագետին վճռական բողոք է ներկայացվել՝ ի պատասխան Գրոզային հասցված հարվածի թեմայով Չեխիայի արտգործնախարարության դեմարշի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Օնդրժեյկան։ Ի պատասխան Չեխիայի ԱԳՆ-ի վերջին դեմարշի` նրան վճռական բողոք է ներկայացվել և հանգամանորեն շարադրվել Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ ռուսական դիրքորոշումը, այդ թվում՝ Գրոզա բնակավայրում քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված հարվածներին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ենթադրյալ մասնակցության մասին ուկրաինական հերյուրանքների համատեքստում, որոնք կրկնում է Պրահան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիվանագետին ասվել է, որ Չեխիան ոչ բարենպաստ դեր է ստանձնել ուկրաինական հակամարտության հարցում, մատնանշվել է ակտիվ աջակցությունը Կիևին՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակով, Ուկրաինայի զինված ուժերին սպառազինությամբ ապահովելը, ինչը նպաստում է հակամարտության շարունակմանը և ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը:
Դոնեցկը կրկին գնդակոծվել է, շտապօգնության մեքենա է այրվել, վիրավորներ կան. կադրեր