Պետք է քայլեր ձեռնարկել և վերջ դնել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը. Գուտերեշ

Անտոնիո Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է անհապաղ ազատ արձակել պատանդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել գործողություններ ձեռնարկել՝ վերջ դնելու պաղեստինա-իսրայելական մղձավանջային հակամարտությանը։ Այդ մասին նա հայտարարել է Կահիրեում պաղեստինա–իսրայելական խնդրին նվիրված գագաթնաժողովում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հորդորել է անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
Գազայի հատվածում գերի ընկած կանանցից 2-ն ազատ են արձակվել