Պայթյուն և փլուզում Երևանի Հաղթանակի զբոսայգու սրճարաններից մեկում․ կան վիրավորներ

Պայթյուն և փլուզում Երևանի «Հաղթանակ» զբոսայգու սրճարաններից մեկում
Տարածքը գազիֆիկացված չէ։ Թե ինչն է դարձել պայթյունի պատճառ, պարզվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Հաղթանակի զբոսայգու սրճարաններից մեկում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ»,–գրում է կայքը:
Դեպքի վայր մեկնած շտապօգնության խմբերը 3 անձի տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա երկուսին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մեկին՝ «Արմենիա» բԺշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների` պայթյունը տեղի է ունեցել սրճարանի խոհանոցային և արտաքնոցի հատվածում, որին հաջորդել է առաստաղի մի հատվածի փլուզումը: Կոտրվել են պատուհանների ապակիները, գույքը վնասվել է։
Պայթյուն և փլուզում Երևանի «Հաղթանակ» զբոսայգու սրճարաններից մեկում
ԶԼՄ–ի տեղեկություններով` տարածքը գազիֆիկացված չէ։ Թե ինչն է դարձել պայթյունի պատճառ, պարզվում է։
Նոր Հաճնի քաղաքապետի որդին ձերբակալվել է 2 անձի դանակահարելու կասկածանքով. ԶԼՄ