Կահիրեում քննարկվում է պաղեստինյան խնդիրը. գագաթնաժողովին ավելի քան 30 երկիր է մասնակցում

Կահիրե
Գագաթնաժողովին մասնակցում են նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պաղեստինյան խնդրի շուրջ գագաթնաժողով է անցկացվում: Տեղեկությունը հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը։
«Պաղեստինյան խնդրի շուրջ գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 30 պետությունների, միջազգային ու տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ» - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
Գազայի հատվածում գերի ընկած կանանցից 2-ն ազատ են արձակվել