Ֆրանսիան և ՀՀ–ն հոկտեմբերի 22–ին կձևակերպեն զենքի մասին պայմանավորվածությունը. նախարար

Սեբաստիան Լեկորնյուն և Սուրեն Պապիկյանը
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայաստանի պաշտպանության կարևորության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Փարիզն ու Երևանը հոկտեմբերի 22-ին կձևակերպեն ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության մատակարարման պայմանավորվածությունները։ Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Le Parisien»-ին։
«Պետք է թույլ տալ, որ Հայաստանը պաշտպանի իր քաղաքացիական բնակչությանը և ապահովի իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը ֆրանսիական արտադրողներից, մասնավորապես` պայմանագրի ստորագրմամբ, որը թույլ կտա երկրին ապահովել իր օդային պաշտպանությունը», - ասել է նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում հայտարարել էր, որ Փարիզը համաձայնություն է տվել Երևանի հետ պայմանագիր կնքելուն, որը թույլ կտա Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա տրամադրել։
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հոկտեմբերի 17-ին տեղեկացրեց` Լըկորնյուն Սենատում բյուջետային լսումների ժամանակ հայտնել է, որ առաջիկայում բանակցելու է հայ գործընկերոջ` Սուրեն Պապիկյանի հետ։