Ֆրանսիայում ձերբակալել են մի քաղաքացու, որը փորձել է աղաթթու մտցնել վարժարան. ԶԼՄ

Ֆրանսիա
Արմատականացման կանխարգելմամբ զբաղով բաժինը ձերբակալվածին հետևել է 2020 և 2021 թվականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի ծովափնյա Սեն դեպարտամենտում ոստիկանությունը ձերբակալել է սիրիական արմատներով մի անձի, որը փորձել է աղաթթու մտցնել վարժարան` պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ արմատականացման կանխարգելմամբ զբաղվող բաժինը նրան հետևել է 2020 և 2021 թվականներին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին 20-ամյա Մոհամմեդ Մոգուշկովը դանակով հարձակում էր գործել Ֆրանսիայի Արրաս քաղաքի վարժարանի աշխատակիցների վրա: Մահացել էր 57-ամյա ուսուցիչ Դոմինիկ Բեռնարը, ևս երեք մարդ վնասվածքներ էինք ստացել: Հարձակվողը ձերբակալվել էր։ Այդ հարձակումից հետո Ֆրանսիայի իշխանությունները երկրում ահաբեկչության սպառնալիքի առավելագույն մակարդակ են սահմանել։
Նոր Հաճնի քաղաքապետի որդին ձերբակալվել է 2 անձի դանակահարելու կասկածանքով. ԶԼՄ