Դիլիջանում մարդատար մեքենան բախվել է գազի ցիստեռնով բեռնատարին. վարորդի վիճակը ծանր է

Գազի ցիստեռնով բեռնատարին բախված ավտոմեքենան
Գազի ցիստեռնով բեռնատարը կայանած է եղել գազալցակայանի մոտակայքում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով 1 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Հոկտեմբերի 21-ին` ժամը 00:36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թբիլիսյան փողոցում գտնվող հեղուկ գազի լցակայանի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ե., ծնված 1998 թ.) բախվել է կայանած` հեղուկ գազի ցիստեռնով «ZIL» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ա. Ղ.), որից հետո բեռնատարի հեղուկ գազի բալոնից արտահոսք է սկսվել։
Գազի ցիստեռնով բեռնատարը
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Բ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ավտովթար Արմավիր քաղաքում. տուժածներից մեկը 11 տարեկան է