Արսեն Զախարյանն առաջին անգամ հայտնվել է «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում

Արսեն Զախարյան
Լա Լիգայի տասներորդ տուրի շրջանակում այսօր կկայանա «Ռեալ Սոսյեդադ» - «Մալյորկա» հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է թիմի մեկնարկային կազմում Իսպանիայի առաջնության տասներորդ տուրի «Մալյորկայի» դեմ խաղում։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա այսօր Սան Սեբաստիանում։ Կիսապաշտպանն իր առաջին խաղը կանցկացնի Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում։
Օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից» «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխված Զախարյանը նոր ակումբի կազմում չորս հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում և ոչ մի գոլ չի խփել։
Նա Ռուսաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2021 թվականին և անցկացրել յոթ հանդիպում։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը հերթական գոլն է խփել Սաուդյան Արաբիայի լիգայում