ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Այսօր մի քաղաքացի փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 12:25-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կանխել են քաղաքացի Մ․ Ե․-ի (ծնված 1967 թ․) ինքնասպանության փորձը։