ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «FitsAir» ավիաընկերությունը հոկտեմբերի 20-ից մեկնարկել է Կոլոմբո - Երևան -Կոլոմբո երթուղով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Թռիչքները կիրականացվեն 9 օրը մեկ հաճախականությամբ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսուհետև հայաստանցի զբոսաշրջիկները կկարողանան Շրի Լանկա մեկնել ուղիղ չվերթով։ Կոլոմբո–Երևան–Կոլոմբո չարտերային նոր չվերթերն իրականացնում է «Sky&more» ընկերությունը` «Fits Air» ավիաընկերության հետ համատեղ։