Հրդեհվել է Երևանի Շամպայն գինիների գործարանի պահեստը. տուժածներ չկան

Շամպայն գինիների գործարանի պահեստի հրդեհը
Պահեստի 170 քմ հատվածում այրվել են պլաստմասսայե տարաներ, արևային վահանակներ, մարտկոցներ և երկու էլեկտրական վահանակ (90 քմ):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 15։00–ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող Շամպայն գինիների գործարանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,– ասված է հաղորդագրությունում:
Շամպայն գինիների գործարանի պահեստի հրդեհը
Հրդեհը բռնկվել է Շամպայն գինիների գործարանի տարածքում գտնվող պահեստային հատվածում (300 քմ)։
Այն մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16:02-ին։ Պահեստի 170 քմ հատվածում այրվել են պլաստմասսայե տարաներ, արևային վահանակներ, մարտկոցներ և երկու էլեկտրական վահանակ (90 քմ): Տուժածներ չկան։