ՀՀ–ում 3 զինծառայող հրաժարվել են մասնակցել մարտական գործողությունների. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազություն
Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունները և վարույթների նյութերի հետ հանձնել դատարան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից 3-ը հրաժարվել են մասնակցել 2020 թվականի մարտական գործողություններին։ Դատախազը նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ շարքային Վ.Հ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 21-ին` ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ, հրաժարվել է կատարել մարտական դիրքեր մեկնելու, N զորամասի պահպանության տեղամասում պաշտպանություն իրականացնելու պարտականությունները:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՔՕ 364-րդ հոդված 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):
Նույն թվականի հոկտեմբերի 20-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ա.Պ.-ն և Ա.Ե.-ն ևս հրաժարվել են մասնակցել մարտական գործողություններին։
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Ա.Ե.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ նույն հոդվածով։
Նա հոկտեմբերի 17-ին հաստատել է մեղադրական եզրակացությունները և վարույթների նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Արամ Քոչարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով