ՀՀ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ՀՀ–ում ԵՄ դիտորդների կարևոր դերակատարությունը

Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին
Օլիվիե Դըկոտինյին իր տպավորություններն է ներկայացրել վերջին օրերին իր կողմից Հայաստանի սահմանային հատվածներ կատարած այցելությունների վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ քննարկել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունն ու և վերջինիս կարևոր դերակատարությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր տպավորություններն է ներկայացրել վերջին օրերին իր կողմից Հայաստանի սահմանային հատվածներ կատարած այցելությունների վերաբերյալ:
«Երկուստեք ընդգծվել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման ու այս ուղղությամբ արվող հետևողական քայլերի անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների հետագա ամրապնդման և շարունակական զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյի, այցելել էր Ջերմուկ, այնտեղ նա արձանագրել էր հայկական տարածքներում ադրբեջանական ուժերի առկայությունը։ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ջերմուկ էր մեկնել ՀՀ–ում Եվրոպական միության առաքելության հետ միասին։
Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին