Հայկական բարձրաստիճան պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Հնդկաստանում

Հայկական բարձրաստիճան պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Հնդկաստանում
Հանդիպումներին մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հնդկական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում դպրոցաշինության, ճանապարհաշինության և էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը։
Shapoorji Pallonji And Company Private Limited holding-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ներկա փուլում Հայաստանում ընթացող ենթակառուցվածքային ծրագրերը, դրանց ընթացքը։ Նախարար Սանոսյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում առկա շինարարական ծրագրերը։
Larsen & Toubro ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես էներգետիկ ոլորտում՝ մասնավորապես ենթակայանների շինարարության ոլորտում համագործակցության հնարավորության նկատմամբ։
Հանդիպումներին մասնակցել են նաև հայկական պատվիրակության մյուս անդամները՝ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։
Նշենք, որ հայկական պատվիրակությունը Հնդկաստանի Մումբայ քաղաքում մասնակցում է Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովին (GMIS 2023)։