Եղբորը սպանած Ռոման Միկոյանին 2 ամսով կալանավորել են

Ռոման Միկոյան
Տղամարդուն ձերբակալել են հոկտեմբերի 19-ին կրկնակի սպանության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Եղբորը դանակահարած Ռոման Միկոյանը կալանավորվել է 2 ամսով ՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ, հայտնում է «Զվեզդան»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերձմոսկվայի Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղում գտնվող առանձնատանը հայտնաբերվել են թոշակառու Պոլինա Տկաչենկոյի եւ նրա 30-ամյա թոռան ՝ Արտեմ Միկոյանի մարմինները ՝ կտրած-ծակած վերքերով:
Ավելի ուշ հարցաքննության ժամանակ Ռոմանը խոստովանել է կատարածը և բացատրել, որ հանցագործության շարժառիթը եղել է վաղեմի ընտանեկան կոնֆլիկտը։ Տղամարդը պատմել է, որ տատիկի հետ վեճից հետո սպասել է, թե երբ է նա քնելու և սպանել է նրան։ Այնուհետև մեղադրյալը զանգահարել է եղբորը և խնդրել գալ։ Ոչինչ չկասկածող ազգականը մտել է տատիկի տուն, որից հետո եղբայրների միջև կոնֆլիկտ է սկսվել, որը նույնպես ավարտվել է սպանությամբ։
Դրանից հետո, ըստ քննիչների, Ռոմանն ինքն է զանգահարել ոստիկանություն:
Ռոման Միկոյանը հայտնի ռոք երաժիշտ Ստաս Նամինի որդեգրած տղան է. նա ամուսնացել էր մոր ՝ Գալինայի հետ, երբ Ռոմանը մեկ տարեկան էր։ Մի քանի տարի անց զույգը որդի ունեցավ ՝ Արտյոմը։ Նրանք միասին ապրել են 25 տարի և ամուսնալուծվել 2015 թվականին։
Ըստ Կրյուկովո գյուղի հարևանների պատմությունների ՝ Պոլինա Տկաչենկոն գործնականում միայնակ է մեծացրել թոռանը, մինչև որ նրան որդեգրել է Ստաս Նամինը։ Ռոք երաժշտի հետ որդեգրված տղան շատ վատ հարաբերություններ է ունեցել, իսկ ահա տատիկի հետ, ընդհակառակը, շատ ջերմ է եղել։