ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ անդամ երկրների ներդրումը սննդամթերքի համաշխարհային արտադրության մեջ 10-30% է կազմում։ Այս մասին ասել է Ղազախստանի գյուղնախարար Խադարբեկ Սաֆարովը Աստանայում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համաժողովի ժամանակ։
«ԱՊՀ մասնակից պետություններում ագրարային հատվածի արագ զարգացումը թույլ կտա մեզ ոչ միայն ակտիվ ամրապնդել պարենային անվտանգությունը, այլև կարևոր դեր խաղալ համաշխարհային շուկայում», – ասել է նա։
Որպես օրինակ Սաֆարովը բերել է շաքարի ճակնդեղի և կարտոֆիլի արտադրությունը, որոնք համապատասխանաբար 27 և 17,5 տոկոս են կազմում։
Նախարարի խոսքով` անհրաժեշտ է խթաններ ստեղծել գյուղմթերքի առևտրի ընդլայնման համար ինչպես տարածաշրջանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Նա նշել է նաև, որ նախորդ տարի ԱՊՀ երկրների հետ հանրապետության գյուղատնտեսական արտադրանքի շրջանառությունն ավելացել է 23%–ով և կազմել6.5 մլրդ դոլար։