▪️ Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ քաշկշուկ է եղել․ ծեծել են Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին։
▪️ Երևանը Թեհրանից հրավեր է ստացել մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի խոսքով՝ մանրամասները մշակվում են, բայց որոշում դեռ չկա։
▪️ Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Հայաստանին աջակցելու եւ Եվրամիությանը մոտեցնելու հարցը։ Բրյուսելում, Եվրամիության բարձրաստիճան նեչկայացուցիչը հայտարարել է, որ ցանկանում են աջակցել Հայաստանին, կայունություն ապահովել այդ երկրում։ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում, Ժոզեպ Բորելի նախագահությամբ կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը:
▪️ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն»-ի հիմնադիր ղեկավար Մարիամ Աբրահամյանի տվյալով՝ Արցախից բռնի տեղահանված և Երևանում ապրող ծնողների մոտ 90 տոկոսը չի կարողանում 2 տարեկան երեխաներին տեղավորել մանկապարտեզում։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանը պարզաբանել է, որ մինչև արցախցիների գալը մանկապարտեզներ ընդունվելու հերթում արդեն սպասում էր 8 հազար 300 երեխա։
▪️ ԲԴԽ որոշումները դատավորները կկարողանան բողոքարկել և վերականգնել իրենց լիազորությունները։ Արդարադատության նախարար Գրկգոր Մինասյանը նշել է, որ բողոքարկման դեպքում ԲԴԽ որոշումները կքննի ԲԴԽ–ն, բայց այլ` վեց անդամից բազկացած կազմով։ Դատավորի նկատմամբ որոշման բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ։
▪️ Արարատի մարզում 3 ընկերությունների տնօրեններ մեղադրվում են Արաքս գետի հունը խախտելու համար։ Ըստ դատախազության՝ «Արև Սյուզի» ընկերությունը պետությանը պատճառել է 1 մլն 359 հազար դրամի վնաս։ «Սարգիս և Պապ» ընկերությունը՝ 5 մլն 126 հազար դրամի և «Սերտիգ» ընկերությունը պետությանը պատճառել է 4 մլն 892 հազար դրամի վնաս ։
▪️ ԵԱՏՄ-ում անդրսահմանային աշխատանքի տեղավորման պայմանները կբարելավվեն։ ԵԱՏՄ անդամ պետությունների բիզնես համայնքի համար կստեղծվի անձնակազմի ներգրավման արդյունավետ գործիք:
▪️ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի քանի ներկայացուցիչներ վայր են դրել մանդատները։
Sputnik Արմենիա, 106․0fm