▪️ Ավստրիայի խորհրդարանն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Այն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի և Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրավունքների պաշտպանության, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման կարևորությունը։
▪️ ՀՀ ՄԻՊ–ը ԼՂ բնակչության խոշտանգման դեպքերը ներկայացրել է Միացյալ Նահնագների Միջազգային զարգացման գործակալության փորձագետին։
▪️ Երևանում կայացել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 87-րդ նիստը։ ՀԱՊԿ մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկվել են համագործակցության երկրների արտաքին սահմանների վիճակն ու սահմանային հավաքական անվտանգության ապահովման համակարգերի ձևավորման աշխատանքները։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը խոսել է ՀԱՊԿ անդամ–պետությունների անվտանգության սպառնալիքների, մարտահրավերների և դրանց չեզոքացման միջոցների մասին։
▪️ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը անվտանգային հարցեր է քննարկել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ «Մայր Հայաստան» շարժման մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկվել են արցախահայությանը վերաբերող խնդիրները, անվտանգային և տարածաշրջանային զարգացումները։
▪️ Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» Արցախից բռնի տեղահանվածների կարիքների համար փոխանցել է 20 միլիոն 300 հազար դրամ։ Ակումբի մամուլի ծառայությունը նշում է, որ միջոցները փոխանցվել են Հայաստանի կառավարության տրամադրած բանկային հաշվեհամարին։
Sputnik Արմենիա, 106․0fm