ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Ռիսկը, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը համատարածաշրջանային հակամարտության կվերաճի, բավականին բարձր է, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում Է Գազայի հատվածին, ապա բավականին լուրջ ռիսկ կա, որ այդ ճգնաժամը համատարածաշրջանային հակամարտության կվերաճի»,- լրագրողների հետ հադիպմանը հայտարարել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ արտգործնախարարի խոսքով` Մոսկվան ամեն ինչ Իրանի վրա բարդելու «բավական սադրիչ փորձեր» է տեսնում։
«Իրանի ղեկավարությունը, կարծում եմ, բավական պատասխանատու, հավասարակշռված դիրքորոշում է զբաղեցնում և կոչ է անում թույլ չտալ, որ այդ հակամարտությունը տարածվի ամբողջ տարածաշրջանի և հարակից երկրների վրա»,-նշել է Լավրովը:
«Իրանի ղեկավարությունը, կարծում եմ, բավական պատասխանատու, հավասարակշռված դիրքորոշում է զբաղեցնում և կոչ է անում թույլ չտալ, որ այդ հակամարտությունը տարածվի ամբողջ տարածաշրջանի և հարակից երկրների վրա»,-նշել է Լավրովը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են: