ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. «Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրումից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի գիշերից «Վերին Լարս» անցակետը փակ էր ձյան և մերկասառույցի պատճառով ։
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։