Թուրքիայի ՊՆ ղեկավարը Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է տարածաշրջանի իրավիճակը

Յաշար Գյուլեր. Արխիվային լուսանկար
Զրույցը տեղի է ունեցել Ադրբեջանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունների ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ քննարկել է «տարածաշրջանային անվտանգության հարցեր»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի պաշտպանական գերատեսչությանը։
«Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ»,-հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր, մասնավորապես` տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ուշագրավ է, որ զրույցն ընթացել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին։