Տաթևիկ Վիրաբյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Տաթևիկ Վիրաբյան
Կալանավորում որպես խափանման միջոց փոխելու պաշտպանների ներկայացրած բողոքը մերժել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։ Տաթևը կշարունակի մնալ բանտարկված»,- նշել է Բաբայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաթևիկ Վիրաբյանի վիճակը խցում կտրուկ վատացել էր, ուշագնաց էր եղել, բժիշկները միջամտել էին, վիճակը կայունացել էր։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանն էլ դիմել էր ՄԻՊ-ին։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվել է բռնության կոչեր հնչեցնելու համար։