ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի–Sputnik. Ստաս Նամինի որդու և զոքանչի՝ Արտեմ Միկոյանի և Պոլինա Տկաչենկոյի սպանության պատճառների մի քանի վարկածներ են շրջանառվում։
Մասնավորապես, 112 Telegram ալիքը գրում է, որ սպանության պատճառը կարող էր լինել տան վաճառքի շուրջ վեճը: Նրանց տեղեկություններով՝ Արտյոմ Միկոյանի խորթ եղբայրը, որն էլ կասկածվում է սպանության մեջ, վիճաբանություն է սկսել տատիկի հետ և դանակահարել նրան։ Այնուհետև նա զանգահարել է Արտեմ Միկոյանին, և երբ նա եկել է, սպանել է նաև նրան։ Քննիչները կասկածյալի մոտ դանակ և մուրճ են հայտնաբերել։
Բայց SHOT Telegram-ալիքը հայտնում է, որ Նամինի որդեգրած տղան դաժանորեն սպանել է տատիկին և եղբորը, քանի որ նրանք սկսել են նրան կյանքի մասին, այսպես ասած, դասեր տալ՝ խնդրելով դադարեցնել թմրանյութերի օգտագործումը: Նա չի ընդունել քննադատություններն ու վերցրել է դանակը։
Պարբերականը գրում է, որ 2020 թվականին Ռոման Միկոյանին հերթական կերուխումից հետո ծեծի են ենթարկել։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին Վոզդվիժենկայում։ Ռոքերի ժառանգից խլել են նաև նրա նոր հեռախոսը։
Նշենք, որ Ռոման Միկոյանը ռոք աստղի որդեգրած տղան է։ Ստաս Նամինն ամուսնացել է նրա մոր՝ Գալինայի հետ, երբ տղան մեկ տարեկան էր։ Նա աշխատում է ընկերության զարգացման գծով տնօրեն, որը զբաղվում է անօդաչու թռչող սարքերից նկարահանման տվյալների հիման վրա վերլուծական հարթակի մշակմամբ:
Ռուսական լրատվամիջոցները նաև գրում են, որ Նամինի հարազատներն առաջինը չեն, ում սպանել է Ռոման Միկոյանը։ 16 տարի առաջ (2007 թվականի հունվար) նա Մոսկվայի հարավ-արևմուտքում մահացու վրաերթի է ենթարկել մաթեմատիկայի 42-ամյա ուսուցչուհուն։ Այդ ժամանակ Ռոմանի համար պատիժ էր սահմանվել երկու տարի պայմանական ազատազրկումը։