ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին և զոքանչը, հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։ Ռեժիսոր Արտեմ Միկոյանն ու նրա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն, դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել են ամառանոցում։
Երաժշտի 85-ամյա զոքանչին եւ նրա 30-ամյա որդուն սպանել են երեկ երեկոյան Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղի տանը: Ընդ որում, քննիչները պայքարի հետքեր չեն հայտնաբերել, տան բոլոր իրերը մնացել են նույն տեղում։
Մարդասպանին հաջողվել է բռնել։ Նախնական տեղեկություններով՝ նա Ստաս Նամինի ավագ որդին է՝ Ռոման Նովիկովը։
Ռոման Նովիկով
© Photo : соцсети