ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Միլիարդատեր Իլոն Մասկը հերքել է իրեն պատկանող X (նախկինում Twitter) սոցիալական ցանցի` Եվրոպայում հնարավոր արգելափակման մասին տեղեկատվությունը:
«Հերթական բացարձակ սուտ հոդվածը Business Insider-ից։ Դա իսկական լրատվամիջոց չէ»,-գրել է Մասկը X-ի իր էջում` պատասխանելով համապատասխան հրապարակմանը։
Ավելի վաղ Business Insider պորտալը հայտնել էր, որ Մասկը դիտարկում է եվրոպացի օգտատերերի համար X սոցցանցը արգելափակելու հնարավորությունը: