Իսրայելը հայտնել Է մեկ օրում ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին

Արխիվային լուսանկար
ՑԱԽԱԼ-ը նշում է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են հակատանկային հրթիռների արձակման կետերը, թունելների հանքերը, հետախուզական ենթակառուցվածքները և լրացուցիչ հրամանատարական կենտրոնները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ մեկ օրում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր օբյեկտների:
«Վերջին օրվա ընթացքում ՑԱԽԱԼ-ը հարվածել է ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր ահաբեկչական օբյեկտների։ Դրանց թվում են հակատանկային հրթիռների արձակման կետեր, թունելների ահաբեկչական հանքեր, հետախուզական ենթակառուցվածքներ և լրացուցիչ հրամանատարական կենտրոններ: Խոցվել են նաև տասնյակ ականանետեր, որոնց մեծ մասը ոչնչացվել Է Իսրայելի ուղղությամբ արկերի արձակումից անմիջապես հետո», - ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են: