ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը ևս 3 տարով երկարաձգեց սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրերը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Աջակցության ծրագրերի ժամկետը ավարտվում էր 2024 թ. հունվարի 1–ից։
«Նոր որոշմամբ հնարավորություն կտրվի սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ 50 տոկոսի չափով փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վճարների համար, ինչպես նաև օգտվել ՀՀ կառավարության 2014 թ. որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից»,– նշված է որոշման նախագծի մեջ։
Ներկայումս աջակցություն են ստանում ՀՀ սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։