Երևանում քննարկել են ԱՊՀ արտաքին սահմաններում տիրող իրավիճակը

Երևանում քննարկել են ԱՊՀ արտաքին սահմաններում տիրող իրավիճակը
Ելույթ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Երևանում ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 87-րդ նիստում քննարկվել է համագործակցության երկրների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Քննարկվել են նաև սահմանային հավաքական անվտանգության ապահովման համակարգերի ձևավորմանն ուղղված աշխատանքների արդյունքները։
«Որքան հասկանում եմ, Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԱՊՀ-ից». Պուտին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ելույթ է ունեցել «Կազմակերպության պատասխանատվության գոտում ՀԱՊԿ անդամ–պետությունների անվտանգությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին և դրանց չեզոքացման միջոցները» թեմայով։ Նա ՀԱՊԿ երկրների սահմանապահ գերատեսչություններին երախտագիտություն է հայտնել իրենց մասնակցությամբ ՀԱՊԿ ձևաչափով անցկացվող հատուկ գործողությունների արդյունավետության բարձրացման գործում ունեցած ներդրման համար:
Նիստի աշխատանքին մասնակցել են ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, ԱՊՀ փոխգործակցող իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների աշխատանքային կառույցների ղեկավարները։
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են բնապահպանական մոնիթորինգի զարգացումը