Ավստրիայի խորհրդարանն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող բանաձև
Ավստրիայի խորհրդարանն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող բանաձև
Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Տեղեկությունը հայտնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։
«Օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր հինգ խմբակցությունների աջակցությունը ստացած բանաձևը կոչ է անում դաշնային կառավարությանը միջազգային «բոլոր հարթակներում և երկկողմ քննարկումներում դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են ավելի քան 100 000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթին Լեռնային Ղարաբաղից»»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բանաձևն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրավունքների պաշտպանության, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման կարևորությունը։
Парламент Австрии единогласно принял резолюцию, осуждающую осуществленную Азербайджаном этническую чистку народа Нагорного Карабаха
Ավստրիայի խորհրդարանն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող բանաձև
Ավստրիայի դաշնային կառավարությանը նաև կոչ է արվում ներգրավվել միջազգային մարդասիրական կազմակերպությունների ազատ և անխոչընդոտ, երկարատև մուտքը Լեռնային Ղարաբաղ, նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների և եկեղեցիների համապարփակ պաշտպանության համար։ Բանաձևը նաև հանդես է գալիս Հայաստանին՝ որպես Ավստրիական զարգացման համագործակցության առաջնահերթ երկիր, անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման համար։
Տեղեկացվում է, որ ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։