Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 72 երեխա է ծնվել

Արխիվային լուսանկար
Առայսօր առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման օղակներում գրանցվել են 38 102 անձինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընտանիքներում 72 երեխա է ծնվել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։
«Երեխաներից 37–ը ծնվել են Երևանում, իսկ 35–ը՝ ՀՀ մարզերում»,–ասաց նա։
Նազարյանը հավելեց, որ առայսօր առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման օղակներում գրանցվել են 38102 անձինք։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։