Արամ Քոչարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Մարտական խաչ շքանշան. Արխիվային լուսանկար
ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը` հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով զոհված Արամ Քոչարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը Վահագն Խաչատուրյանը։
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Տիգրանի Քոչարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,–նշված է հրամանագրում:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ուներ 1 զոհ և 2 վիրավոր: Զոհված զինծառայողը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Քոչարյանն էր: