«Մենք դա կարողացանք անել Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության շնորհիվ: Ժողովրդի, որովհետեւ երբեմն մարդիկ նույնիսկ չէին սպասում, թե կառավարությունն ինչ կանի»,– ասել էր Փաշինյանը։
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը 1989-92 թթ–ին ղեկավարել է Գլխավոր դատախազության ազգամիջյան հարաբերություններում օրենսդրության կատարման նկատմամբ հսկողության բաժինը, որը զբաղվում էր ոչ միայն Ադրբեջանի ջարդարարությունների քրեաիրավական գնահատականներով, այլև բռնի տեղահանված հայերի խնդիրների ընդհանուր համակարգմամբ։
30 տարի առաջ և այսօր տեղի ունեցող դեպքերը և պետության կատարած աշխատանքը Sputnik Արմենիայի հետ զրույցում համեմատել է Գևորգ Դանիելյանը։