ՌԱԴԻՈ

Փաշինյանին ուղղված Սաակաշվիլիի կոչը նրա «տերերի» նախաձեռնությունն է․ քաղաքագետ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացական բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել գնալ վա-բանկ և պահանջել անհապաղ դուրս բերել ռուսական ռազմակայանը Հայաստանից, դուրս գալ ԱՊՀ–ից, ՀԱՊԿ–ից, ԵԱՏՄ–ից և հայտ ներկայացնել Եվրամիություն և ՆԱՏՕ։
Sputnik
Վրաստանի նախկին նախագահը նաև հայտարարել է, որ Փաշինյանը պետք է անհապաղ Ադրբեջանի հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը, ինչը, իր համոզմամբ, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ճանապարհ կբացի հիմնարար փոփոխությունների համար։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։
Նրա համոզմամբ` Փաշինյանին ուղղված կոչը Սաակաշվիլիի «տերերի» նախաձեռնությունն է։
«Միգուցե նրանք զգացել են, որ կարող են օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից ու պղտոր ջրում ձուկ որսալ»,– կարծում է միջազգայնագետը` միաժամանակ հիշեցնելով, որ նույն մարդու վարած քաղաքականության հետևանքով Վրաստանը հսկայական տարածքային կորուստներ է կրել, հայտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի ճիրաններում։