«Սատանի կամրջի» մոտակայքում փրկարարները քարշակել են արգելափակված իրանական բեռնատարը

Իրանական պայմանագիրը «Սատանի կամրջում»
Նշվում է, որ տրանսպորտային միջոցը չի կարողացել շարունակել ընթացքը ծանրաբեռնվածության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմեբրի - Sputnik. Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին՝ «Սատանի կամրջի» մոտակայքում ծանրաբեռնվածության պատճառով բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը, ինչից հետո փրկարարները քարշակել են այն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 23:50-ին։
«Սատանի կամրջի» մոտ մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ռ․ Ֆ․, ծնված 1971 թ․, ԻԻՀ քաղաքացի) քարշակման եղանակով (մոտ 1 կմ) դուրս են բերել դժվարանցանելի հատվածից. բեռնատարը շարունակել է ընթացքը: