ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են մշտական պարեկություն իրականացնել Սև ծովում։ Այս մասին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ դա սպառնալիք չէ, բայց Ռուսաստանը կհետևի Միջերկրական ծովում տիրող իրավիճակին, որտեղ ամերիկացիներն այս օրերին երկու ավիակիր հարվածային խմբեր են ուղարկել։
«Իմ հանձնարարությամբ ռուսական ռազմատիեզերական ուժերը մշտական հիմունքներով սկսում են պարեկություն իրականացնել Սև ծովի օդային տարածքի չեզոք գոտում։ Եվ մեր ՄիԳ-31 ինքնաթիռները զինված են «Կինժալ» համալիրներով»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը հիշեցրել է, որ այս հիպերձայնային համակարգերն ունեն ավելի քան հազար կիլոմետր հեռահարություն 9 մախ արագությամբ: