Մակրոնը Զելենսկուն վստահեցրել է` միջազգային ճգնաժամերը չեն ազդի Կիևին աջակցելու վրա

Էմանուել Մակրոն
Ֆրասնիայի առաջնորդը հայտարարել է, որ աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ ճգնաժամերը չեն ազդի Ֆրանսիայի և ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրվող աջակցության վրա: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով AFP գործակալությանը։
«Ճգնաժամերի թվի ավելացումը ոչ մի կերպ չի թուլացնի ֆրանսիական և եվրոպական աջակցությունը, որը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», - ինչպես հայտնում են նախագահական աղբյուրները, ասել է Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։
Գերմանիան 400 մլն եվրոյի օգնության նոր ռազմական փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար