Երևանում մեքենան գլորվել է ձորը. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Ձորը գլորված ավտոմեքենան
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր բարձրությունից գլորվել ձորը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Դավթաշենից դեպի «Կորեայի ձոր» տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 16:49-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր բարձրությունից գլորվել ձորը:
Ձորը գլորված ավտոմեքենան
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Խոշոր ավտովթար Վայոց Ձորում. կա 1 զոհ, վիրավորներից 2-ը երեխաներ են