Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Լոնդոն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը . Արխիվային լուսանկար
Քերոբյանը Մեր Բրիտանիայի մայրաքաղաքում մասնակցելու է հայ-բրիտանական գործարար համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի–Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քերոբյանը հոկտեմբերի 25-27-ը գործուղվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն` հայ-բրիտանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:
Ըստ որոշման` էկոնոմիկայի նախարարի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2023թ. պետական բյուջեով էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների 2 մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,– նշված է որոշման մեջ:
Հավելենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մինչ այս գործուղվել էր Չինաստան` Պեկին, որտեղ ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը։