ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն հակաիրանական պատժամիջոցների ցանկում ներառել է ռուսական մի շարք կառույցներ և կազմակերպություններ, այդ թվում՝ ՌԴ օդատիեզերական ուժերը, Ռոսօբորոնէքսպորտը, ՌԴ ՊՆ Անօդաչու ավիացիայի 924 պետական կենտրոնը և «Ռազմատրանսպորտային ավիացիան»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։
Հրապարակված ցանկի համաձայն՝ այդ բոլոր կառույցներն ու կազմակերպություններն արդեն իսկ տարբեր պատժամիջոցների տակ էին։
Այսօր դրանցից յուրաքանչյուրին ավելացվել է IRAN-CON-ARMS-EO մակնշումը, ինչը նշանակում է, որ դրանք ներառվել են Իրանի նկատմամբ գործող ամերիկյան պատժամիջոցների ցանկում։