«Ականատես եղա Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների բռնազավթմանը». ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան

ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին. Արխիվային լուսանկար
Օլիվիե Դըկոտինյին Ջերմուկ է մեկնել ՀՀ–ում Եվրոպական միության առաքելության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, այցելելով Ջերմուկ, այնտեղ արձանագրել է հայկական տարածքներում ադրբեջանական ուժերի առկայությունը։ Այս մասին դեսպանը տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների շարունակական բռնազավթմանը»,– գրել է Օլիվիե Դըկոտինյին։
Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ջերմուկ է մեկնել ՀՀ–ում Եվրոպական միության առաքելության հետ միասին։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի ուղղությամբ անմիջական հսկողության տակ են վերցրել ավելի քան 70 քառ. կմ տարածք, ինչի մասին վկայում են արբանյակային նկարները։